3997 դիտում
18:08 25-12-2018
ՀԱՊԿ անդամ երկրներից 5-ը հաստատել են Զասի թեկնածությունը. գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է որոշվել դեկտեմբերի 27-ին. Коммерсантъ
[url=https://www.tert.am/am/news/2018/12/25/hapk/2881948]Tert.am[/url]-ը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Ինչպես Коммерсантъ-ին հայտնել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ եկրի նախագահները:
Վլադիմիր Զայնետդինովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշիյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:
Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/25/hapk/2881948]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
12:04 22-12-2018
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը
1672 դիտում
19:50 22-05-2019
Ներկայացվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
2370 դիտում
20:23 17-10-2016
ՀԱՊԿ օրակարգից գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանելը մտածված, հետևողական քայլ է. Խաչատուր Քոքոբելյան
Այս բաժնից
676 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
724 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
721 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են