18495 դիտում
12:56 22-12-2018
Ավտովթար Երևանում. Opel-ն Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե բաժանարար հատվածին և կողաշրջվել. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում վարորդը Opel մակնիշի 11 ՏՕ 604 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե բաժանարար հատվածին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճաապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր է նաև վարորդը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+