1934 դիտում
13:33 22-12-2018
Թռչնաբույծների միությունը հերքում է Հայաստանում սննդային ձվի դեֆիցիտի մասին լուրերը
Թռչնաբույծների միությունը հերքում է տարածվող լուրերն այն մասին, թե Հայաստանում սննդային ձվի դեֆիցիտ է առաջանում: Թռչնաբույծների միության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Թռչնաբույծների Միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին: Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների): Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը՝ չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:
Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները»:
Նմանատիպ նյութեր
872 դիտում
14:28 22-04-2020
Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է շուկայում պարարտանյութի դեֆիցիտի առկայության մասին լուրերը
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»