211652_close_icon
views-count8098 դիտում article-date 15:15 22-12-2018

Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օրերս նշանակված Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայկ Ալումյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/487591.html?fbclid=IwAR0ZwmnD4QEyiYo7mZwSF1wS2oxHIhudotjSzlzk2LbXaetyNHhkSEbntBc]News.am[/url]-ը։ «Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ, պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը փախողվել է։ նաեւ Արշակ Կարապետյանը եղել է այդ թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել, բայց ես կարող եմ միայն ենթադրել, որ երբեմնն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում,այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակում անձը որոշակի վարքագիծ կդրսեւորի իրեն տալիս են որոշակի արտոնություններ, հատկապես այն գործերում, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից մեկն է, բայց հակառակն էլ դժվար կլինի ինձ համոզել»,-ասաց փաստաբանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/487591.html?fbclid=IwAR0ZwmnD4QEyiYo7mZwSF1wS2oxHIhudotjSzlzk2LbXaetyNHhkSEbntBc]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր