5245 դիտում
19:01 22-12-2018
Վանաձորում բացվեց կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը. ՖՈՏՈՇԱՐՔ
Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն իր էջում գրել է.
Այսօր Վանաձորում բացվեց իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը:
Բացմանը մասնակցեց նաև Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Շրջայց կատարեցինք գործարանում, հետևեցինք արտադրական գործընթացին, ծանոթացանք գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին:
«Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։
Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթևության և ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում։
Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։
Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում»:
Փոխմարզպետը նաև նշել է, որ Կարբոնի գործարանում ակնկալվում է ունենալ մոտ 300 աշխատող:
«Բալոնների գործարանում սկզբնական շրջանում Իրանից այստեղ կգան մոտ 30 պրոֆեսիոնալներ, ովքեր երկու ամիս կմնան, կաշխատեն այստեղ, կընտրեն, կսովորեցնեն, միասին կաշխատեն ու երկու ամսից կվերադառնան:
Այստեղ կմնան նրանցից մեկ-երկուսը: Առաջին՝ բալոնների գործարանում զուտ սարքավորումների մոտ աշխատելու համար անհրաժեշտ է 80-100 մարդ: Աշխատակիցներ կպահանջվեն նաև հարակից ենթակառուցվածքներում՝ ճաշարանում, բաղնիքում, սպասարկվող տրանսպորտային միջոցներում, բուժկետում, կունենանք նաև էլեկտրիկներ, գազավիկներ... Կբացվեն գազաբալոնների տեղադրման կետեր, դրանք ևս աշխատեղեր են:
Ընկերությունը Վանաձորում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում:
Ազատ մնացած տարածքը ագրոկոմպելքսի համար փոքր է, դրա համար տարբեր տեղերում սկսելու են հիմնել ֆերմաներ՝ տարբեր անասնատեսակների համար: Արտադրելու են հիմնականում այնպիսի մթերքներ, որ դա չազդի հայաստանյան շուկայի վրա: Օրինակ, կաթի փոշին Հայաստանը ներկրում է, ուստի կարտադրեն, կիրացնեն տեղում ու հավելյալը նոր կարտահանեն: Արտադրելու են նաև պանիր ու կարագ:
Այս երեք նախագծերով երեք տարվա ընթացքում ռեալ աշխատողների թիվը գերազանցելու է 2000-ը: Խոսքը Վանաձորի տարածաշրջանի մասին է» եզրափակել է փոխմարզպետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
642 դիտում
14:12 24-01-2023
Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեում
862 դիտում
16:36 11-11-2022
Եղվարդում բացվեց տարածաշրջանում ամենախոշոր համակացված կերերի գործարանը. ներկա էր ՀՀ վարչապետը
Այս բաժնից
799 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
637 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված