Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 85-ամյակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-ճապոնական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կայսրն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, նշում է ծննդյան 85-ամյակը: