211652_close_icon
views-count4138 դիտում article-date 16:18 24-12-2018

Հարուստները 9 տարով ավելի երկար են ապրում աղքատներից. բելգիացի գիտնականներ

Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են «մահվան նկատմամբ բելգիացիների հավասարության կամ անհավասարության» հարցը: Այդ մասին հայտնել է Soir թերթը: Անցկացված հետազոտությունների տվյալներով՝ ունևոր դասերի և չունևոր բնակչության առողջական վիճակի տարբերությունները պերճախոս կերպով վկայում են այն հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է լինել հարուստ ու առողջ», այն է՝ աղքատների կյանքի տևողությունը 6,6 տարով կարճ է կանանց և 9,1 տարով՝ տղամարդկանց վերաբերմամբ: Համեմատելով բոլոր բելգիացիների անձնական տվյալները, որոնք 1991 թվականից մինչև 2016 թվականները մտցված են բնակչության ազգային գրանցամատյանում, ուսումնասիրելով 1991, 2001 եւ 2011 թվականների մարդահամարի արդյունքներն ու մահվան վկայականների արխիվը, հետազոտողներն հսկայական տարբերություններ են արձանագրել սոցիալական խմբերի միջև. մարդիկ, ովքեր ավելի լավ սոցիալ-տնտեսական դիրք են գրավում, ստացել են ավելի բարձր մակարդակի կրթություն և ունեն ավելի որակյալ կացարան, զգալիորեն ավելի երկար են ապրում, երբեմն՝ մեկ տասնամյակով, քան նրանք, ովքեր գտնվում են սոցիալական սանդղակի մյուս ծայրում։

Նմանատիպ նյութեր