2212 դիտում
22:42 24-12-2018
Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 23-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ։
Թյուրինգիայի տղամարդկանց երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Մայք Գրուխենբերգի գլխավորությամբ, հանդես եկավ Կոմիտասի, Հենդելի, Բախի, ինչպես նաև Գերմանական Սուրբծննդյան երգերի կատարումներով։
Իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, երգչախմբի անդամներին և կազմակերպիչներին, նշեց, որ պարտավորված է զգում ելույթ ունենալ այսօրվա համերգի շրջանակներում։ Դեսպանի խոսքով` բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, և դրա վառ ապացույցներից է Մայր Տաճարում կազմակերպված այս համերգը. «Ինչպես երեսուն տարի առաջ Զուլ քաղաքի բնակիչներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին Հայաստանին, այնպես էլ այսօր նրանք շարունակում են բարեգործական ծրագիր իրականացնել Հայաստանում»:
Համերգին ներկա շուրջ 1000 հանդիսատեսի թվում էին Զուլի քաղաքապետ Անդրե Քնապպը, քաղաքային խորհրդի անդամներ, հոգևորականներ և այլք:
[b]Տեղեկանք.[/b] Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գոյության տարիներին չէր ծառայում որպես եկեղեցի։ Այդ շրջանում Թյուրինգիայի տղամարդկանց երգչախմբի ղեկավար Հուբերտ Ֆոյգտը բազմիցս դիմել էր իշխանություններին` խնդրելով թույլ տալ համերգով հանդես գալ Զուլի Մայր Տաճարում, սակայն բոլոր դիմումները մերժվել էին։ 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ֆոյգտը վերստին դիմեց տեղական իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ անցկացնել բարեգործական համերգ:
1988թ. դեկտեմբերի 17-ին թույլ տրվեց Մայր Տաճարում կազմակերպել այդ համերգը, որից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Հայաստան։ 30 տարի անց Զուլի Մայր Տաճարում կայացած բարեգործական համերգի հասույթը ևս կփոխանցվի Հայաստան` Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցին, որտեղ գերմաներենը շարունակում է դասավանդվել որպես օտար լեզու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
12:58 16-10-2015
Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Թյուրինգիա երկրամասի վարչապետի հետ
1558 դիտում
23:02 03-10-2016
Բրյուսելի Սբ. Միշել մայր տաճարում կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարելիցին
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»