2846 դիտում
23:08 14-12-2018
Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հայկական դասական երաժշտության համերգ. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը
Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում տեղի ունեցավ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հայկական դասական երաժշտության համերգ՝ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, քանոնահար Նարեկ Կազազյանի և դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի մասնակցությամբ։
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը։ Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մարդասիրական արժեքների շուրջ համախմբեց ողջ աշխարհը՝ հանդիսանալով համամարդկային միասնության լավագույն օրինակ։ Այդ ահավոր աղետը հաղթահարելը կլիներ շատ ավելի բարդ և դժվար առանց միջազգային հանրության և, իհարկե, առանց Շվեյցարիայի և շվեյցարահայերի նշանակալի աջակցության։
Համերգին ներկա էր Շվեյցարիայի Համադաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Իր ողջույնի խոսքում նա ընդգծեց, որ 30 տարի առաջ հենց այս օրերին հերթական անգամ դրսևորվեց Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ, որն իր օգնության ձեռքը մեկնեց՝ ցուցաբերելով նշանակալի մարդասիրական աջակցություն սարսափելի աղետի հետևանքների վերացման նպատակով։ Նա մասնավորապես նշեց. «Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից, տեղահանություններից, և դժբախտաբար մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերվում այս փաստին։ Երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ պետք է ևս մեկ անգամ վերաարժևորենք մեր բոլոր քայլերն ու պարտավորությունները»։
Համերգին ներկա էին աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում իրենց ներդրումն ունեցած շվեյցարացիներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, իսկ համերգը եզրափակվեց Շառլ Ազնավուրի հանրաճանաչ «Քեզ համար, Հայաստան» երգով, որի ընթացքում ներկաները երաժիշտներին ձայնակցեցին հոտնկայս։
Նմանատիպ նյութեր
2752 դիտում
12:08 14-12-2018
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին
2436 դիտում
14:45 07-12-2018
ԱՄՆ պատվիրակությունը մասնակցել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
Այս բաժնից
730 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
652 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1075 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը