211652_close_icon
views-count6446 դիտում article-date 14:19 04-06-2018

Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վստահորեն հայտարարում է՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ: ԱԱԾ պետը կոչ է արել ոստիկանության որոշ ստորաբաժանումներում դադարեցնել կոռուպցիոն դրսևորումները հարցին, Օսիպյանն արձագանքեց, որ որոշ ստորաբաժանումներում, ինչպես օրինակ քաղաքացիների հետ առնչվողներում կամ ճանապարհային ոստիկանության, հնարավոր է, որ նման դրսևորումներ եղել են.«Բայց ճիշտ չէ ասել, որ ոստիկանությունում համատարած եղել են նման երևույթներ»: Ոստիկանապետը նաև նկատեց, որ նման երևույթների բացահատման դեպքում բոլոր մեղավորներն, անկասկած, պատժվելու են։ Ե՞րբ կլինեն նախկին ոստիկանապետի աշխատանքի շրջանում թույլ տված նման դրսևորումների բացահայտումները, Օսիպյանն ասաց` թեև ինքը չի բացառում, որ նման դրևսրումներ եղել են, բայց դրանց վերաբերյալ փաստեր չկան. «Չբացառենք, որ եղել է, բայց ես փաստեր չունեմ։ Եթե ունեք, ներկայացրեք և ես լիարժեք կուսումնասիրեմ դրանք»:

Նմանատիպ նյութեր