2938 դիտում
10:04 25-12-2018
Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը: Ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում: Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնին:
Նա նշել է, որ իր համար ներկայումս տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը: «Չի բացառվում, որ բարձրանա գինը»,- ասել է նա: Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա, նրա խոսքով, այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա:
Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան՝ Ստանիսլավ Տարասովը, ևս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն` որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:
«Հուսամ, որ որևէ որոշումից հայ սպառողն անհարամարվետություն չի զգա: Բայց ես ևս չեմ բացառում, որ գազի գինը բարձրանա սահմանին, գուցե այդ դեպքում հնարավոր լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման միջոցով խնդիրը որոշակիորեն մեղմել: Սակայն առաջիկա բանակցությունների արդյունքը շատ ավելի լուրջ հարցերում հայ-ռուսական փոխըմբռնման մակարդակի ցուցիչը կդառնա»,- ասել է Ստանիսլավ Տարասովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4020 դիտում
07:17 14-11-2014
Գազի գինը հնարավոր է` բարձրանա. ՀԺ
1697 դիտում
09:16 13-03-2015
Գազի գինը չի բարձրանա. Ժամանակ
6045 դիտում
14:27 13-02-2019
Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը