6045 դիտում
14:27 13-02-2019
Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա
«Ես շատ հստակ հայտարարել եմ, որ գազի գինը չի բարձրանալու: Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը, ուրիշ խնդիր է: Իսկ պետությունը գործ ունի սպառողների հետ: Եվ մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա: Եվ մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,-այսօր ԱԺ-ում Կառավարությայն ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Վարչապետը նշեց` այդ թեմայով բազմիցս ասել է` հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտութզուն կա: Նա վստահեցրեց` կառավարությունը պետք է այդ քննարկումներն անի և Հայաստանի շահերը պաշտպանենք:
«Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,-եզրափակեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1787 դիտում
17:16 24-11-2022
Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա
1655 դիտում
12:36 10-11-2021
Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար քննարկվում է 200 դրամի տարբերակը
4017 դիտում
07:17 14-11-2014
Գազի գինը հնարավոր է` բարձրանա. ՀԺ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»