Ինդոնեզիայում ցունամիից զոհվածների թիվը հասել է 429-ի
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 429-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին:
Ավելի վաղ հաղորդվել Էր 373 զոհերի և 1459 տուժածների մասին:
Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արևմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են ենթարկվել Անիերի և Թանժունգ Լեմունգի գոտիները՝ Անաք Կրակատաու հրաբխի մերձակայքում: