Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն են հայտարարել
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն Է հայտարարել երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Քրիստոսի ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն Է: Հռոմի կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում Է գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը:
«Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն Է հայտարարում ամբողջ Իրաքում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին եւ բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են ամբողջ աշխարհում»,-ասված Է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել Է Al-Arabia հեռուստաալիքը, Իրաքի քրիստոնյաները Սուրբ Ծնունդն առաջին անգամ են տոնում այն շրջաններում, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նախքան ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, Իրաքում քրիստոնյա բնակչությունը կազմել Է մոտավորապես 1,5 միլիոն մարդ եւ նվազել Է մինչեւ 300 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: