211652_close_icon
views-count2945 դիտում article-date 17:22 25-12-2018

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի շնորհանդեսը. միջոցառումը վարել է Քսենիա Սոբչակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լույս է տեսել գրող, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գիրքը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում՝ գրողների, քննադատների և ընթերցասեր հաարակության մասնակցությամբ: «Փոքրիկ տղան» մի զգացմունքային պատմվածք է սիրո մասին, նրա անշահախնդիր և բաց սիրո՝ աշխարհի և հոր հանդեպ: Հայրական սիրո մասին որդու հանդեպ: Տղամարդու և կնոջ միջև սիրո: Այն պատմվածք է մի բանի մասին, առանց որի անհնար է պատկերացնել մեր կյանքը: Միջոցառումը վարում էր Քսենիա Սոբչակը, ով նշեց, որ ցնցված է գրքից և համարում է այն ժամանակակից գրականության ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը: Գիրքը Երևանում հասանելի է «Բուկինիստ» գրախանութներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր