211652_close_icon
views-count1396 դիտում article-date 18:07 26-12-2018

Չհայտարարված այցի ընթացքում Շիրակում ստուգվել են դատարանում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար խցերի պայմանները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկինստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու ջրի հասանելիության, սանհանգույցների առանձնացվածության, խցերի լուսավորության հետ: Խնդիրները քննարկվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Արձանագրված խնդիրների լուծման նպատակով համապատասխան գրություն կուղարկվի նաև ՀՀ դատական դեպարտամենտ:

Նմանատիպ նյութեր