4505 դիտում
20:12 26-12-2018
Տոնական օրերին ընդառաջ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:
Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
Առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը