1710 դիտում
20:24 28-12-2018
Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով
Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտմեբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին:
Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
[b]
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
10256 դիտում
19:55 12-12-2016
ՀՀ վարչապետի հանձնարարականով տոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեն կաշխատի արտահերթ ռեժիմով
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»