1726 դիտում
16:18 27-12-2018
Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին (Rosemary DiCarlo):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացվել են Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու կառավարության ձևավորման գործընթացը։ Նշվել է միջազգային դիտորդների և արտասահմանյան մամուլի գնահատականը Հայաստանի ընտրություններին՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են երկրում մեկնարկած բարեփոխումներն առաջ տանելու հարցում՝ հատկապես օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և քաղաքական դաշտում հավասար հնարավորությունների ապահովմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Գլխավոր քարտուղարի տեղակալ Դիկարլոն շնորհավորել է հայկական կողմին արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով ՄԱԿ-ի կառույցների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։
Մհեր Մարգարյանը գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվել է բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
16:28 11-04-2016
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»