211652_close_icon
views-count1283 դիտում article-date 19:20 27-12-2018

Պատվավոր կոչումներ և պատվոգրեր են հանձնվել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների

Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների: ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ» պատվավոր կոչումներ են շնորհվել 9, իսկ «ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի պատվոգրեր»՝ 12 աշխատակիցների: Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր