211652_close_icon
views-count2586 դիտում article-date 13:31 28-12-2018

Լևոն Մնացականյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անց է կացրել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները: ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձավ տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանք վերացնելու ուղղությամբ: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր