1777 դիտում
16:58 28-12-2018
Հունվարի 1-ից Արցախում կգործի սոցիալական ապահովության նոր կարգ. պետական նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով:
«Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ»,-նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:
Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
20:37 10-08-2021
Արցախի պետնախարարը բնակարանային ապահովության ծրագրերի թեմայով խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
997 դիտում
23:06 11-11-2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29-ին
985 դիտում
21:20 11-11-2024
Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Էլիզ Մարի Ստեֆանիկիի թեկնածությունը
1024 դիտում
20:49 11-11-2024
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը