211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ մոտ 1 ժամ է՝ 150-ից ավելի փրկարարներ, 40 պարեկներ Հրազդան գետն ընկած՝ Ուկրաինայի անչափահաս քաղաքացու ծնողների հետ որոնում են աղջկան․ աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count19138 դիտում article-date 19:36 27-04-2025
Այսօր՝ ապրիլի  27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետորսյանը, ով հեռախոսով անընդհատ տեղեկություն է փոխանցում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին, իսկ պարեկները բաժանվել են երեք խմբերի, որոնցից մեկը ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, մյուսը՝ ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը և երրորդը՝ նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Տրգրան Խուդանյանը։ 

Փրկակաների մի խումբ էլ որոնողական աշխատանքները իրականացնում են Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանի և փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 06 խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել երեխայի մայրիկին, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր