211652_close_icon
views-count4181 դիտում article-date 19:28 28-12-2018

Կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը ոչ միայն բիզնես է և աշխատանք, այլ կենսակերպ, որը գյուղացուն կապում է հողին ու հայրենիքին և մշտապես պետք է գտնվի պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ այն նշանավորվի միմիայն ավետաբեր լուրերով՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի։ Խաղաղություն, սեր և բարօրություն բոլոր ընտանիքներին։

Նմանատիպ նյութեր