7637 դիտում
22:06 28-12-2018
Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հրաժարվել է ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացրած հայցից
[url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vahagn-muradyan/2884682?fbclid=IwAR2U90jG87NmAfiZ_KWm9yOi0utEE4_mz1E86P1sY9RAEHEjq1TtCKwSngo]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանով Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել և նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում:
Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով Վահագն Մուրադյանը հայց է ներկայացրել դատարան, որով վիճարկում է հրամանի իրավաչափությունը: Այժմ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցվորը դիմելով դատարան խնդրել էր անվավեր ճանաչել իրեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրելու և ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vahagn-muradyan/2884682?fbclid=IwAR2U90jG87NmAfiZ_KWm9yOi0utEE4_mz1E86P1sY9RAEHEjq1TtCKwSngo]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
15:12 28-07-2022
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում
17027 դիտում
20:13 17-11-2022
Նշանակումներ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում
Այս բաժնից
619 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
691 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
739 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից