211652_close_icon
views-count1818 դիտում article-date 16:20 29-12-2018

Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետը հրաժարվել է Արթուր Դավթյանի դեմ ներկայացրած հայցից

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հրաժարվել է ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացրած հայցից: Այս մասին տեղեկացանք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018 թվականի օգոստոսի 29-ի թիվ 286-Ա հրամանով Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել և նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում: Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով՝ Վահագն Մուրադյանը հայց էր ներկայացրել դատարան, որով վիճարկում էր հրամանի իրավաչափությունը: Այժմ հայցվորի կողմից դատարան էր ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ: Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրել է, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի մատնանշման հրաժարվել է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից»:

Նմանատիպ նյութեր