211652_close_icon
views-count5221 դիտում article-date 23:49 28-12-2018

«Լիվերպուլ»-«Արսենալ». Միլները բաց կթողնի հանդիպումը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները բաց կթողնի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալի» հետ հանդիպումը: 32-ամյա անգլիացին մկանային վնասվածք ունի, նրա ապաքինման ժամկետների մասին չի նշվում: Միևնույն ժամանակ հանդիպմանը կարող է հայտավորվել Ալբերտո Մորենոն, որը երեկ դժգոհություն էր հայտնել իր քիչ խաղային պրակտիկայի առթիվ: «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր