Չինաստանի հանքավայրերից մեկում վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ
Չինաստանի արևելքում գտնվող ածխահանքերից մեկում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Յունդին համայնքի իշխանությունները:
Նախաքննությունը դեռ չի պարզել, թե ինչն է հանգեցրել մարդկանց մահվան:
Հանքավայրում առայժմ միայն 3 մարդ է փրկվել։ Նրանց տեղափոխել են անվտանգ տարածք: Մյուս հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են: