211652_close_icon
views-count42842 դիտում article-date 14:28 29-12-2018

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. նա կասկածվում է յուրացում կամ վատնում անելու մեջ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուղվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիմնարկի պետի նախկին տեղակալի կինը՝ Կարինե Հայրապետյանը, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետ Ա. Աֆրիկյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որով Կ. Հայրապետյանն ընդունվել է գործի ինֆեկցիոն բաժանմունքում՝ որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ։ Քննչական բաժնում պարզել են, որ մինչև օրս Կ. Հայրապետյանն աշխատանքի չի ներկայացել և պայմանագրի կնքումից հետո ընկած ողջ ժամանակահատվածի համար իր անվամբ փոխանցել է աշխատավարձ, որի գումարը կազմում է 2 մլն 164 հազար դրամ։ [color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային պարզաբանում է ստացել խնդրի վերաբերյալ Արսեն Աֆրիկյանից, որը ներկայացնում ենք ստորև. Կարինե Հայրապետյանը իմ բուժգծով տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանի կինն է եղել: 2016 նոյեմբերի 21 ին ընդունել եմ աշխատանքի, որքան հիշում եմ 0,5 դրույքով ինֆեկցիոնիստ կոնսուլտանտ, որը, եթե չեմ սխալվում, շաբաթական 18 ժամ պետք է աշխատեր, այսինքն՝ պարտադիր չէր նրա ամենօրյա հաճախումները։ ես բազմիցս իրեն տեսել եմ հիմնարկում 7 ամսվա ընթացքում։ Ինչու 7 ամիս, որովհետև ես 2017թ հունիս ամսից տեղափոխվել եմ Աբովյան ՔԿՀ պետ: Եթե Կ.Հայրապետյանը չի եկել աշխատանքի, իր անմիջական ղեկավարները՝ բաժնի պետ, բուժ գծով տեղակալ, կադրերի բաժնի պետ պարտավոր էին զեկուցգիր ներկայացնեին ինձ կամ գոնե բանավոր ասեին և ես ընթացք տայի, սակայն որևէ մեկը ինձ այդ մասին չի ասել՝ ոչ բանավոր և ոչ էլ գրավոր ։ Ասեմ ավելին՝ իմ հանձնարարությանբ ամեն օր կադրերի բաժնի պետը ծառայությունից ուշացողների և բացակայողների ցուցակը հանձնել է ինձ, որտեղ երբեք նրա անունը չի եղել։ Ինձ շատ հետաքրքիր է մի փաստ ևս 25 ամիս աշխատանքի իբրև չհաճախելուց առաջին 7 ամիսն է նկատվում և մեղադրանք առաջադրվում իմ նկատմամբ, երբ ինձնից հետո երկու պետ է փոխվել հիմնարկում։ Ձեր կարծիքով այդ գումարը յուրացնելու համար հնարավոր՞ է գալ համաձայնության երկու պետերի հետ, երբ դու այդ հիմնարկում չես աշխատում, ասեմ ավելին՝ 2018 թ հունիս ամսից անցել եմ թոշակի։ Բացարձակ խնդիր չունեմ և դա կապացուցեմ քննությամբ , սակայն մի բանից չեմ կարող ազատվել՝ մի ստվար զանգված ֆեյսբուքյան օգտատերերից, որոնք իրենց տգետ մեկնաբանություններով փորձեցին ինձ վիրավորել և պախարակել։ Այնքան տգետ և անգրագետ են, որ մարդու գիրությունը մեկնաբանում են ուտելով կամ նույնիսկ լափելով։ [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր