18661 դիտում
21:28 26-11-2019
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրենի նկատմամբ խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն՝ 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 19–ին [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/20/1140984/?fbclid=IwAR1fJLoiaYTR3lMVYSW3X2C1traIlGgtvWoCKfiWCNYc002wktwjCXnzX2A]տեղեկություն էր հրապարակել[/url] Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն՝ 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի վերաբերյալ, ով կասկածվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին նոր մանրամասներ էին ի հայտ եկել տիկին տնօրենի կողմից նոր յուրացումներ կատարելու փաստով:
Պարզվել էր, որ նա 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին նույն դպրոցում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ռուզաննա Պապեյանին հրամանագրել էր որպես պահակ մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ Ռ. Պապեյանը փաստացի աշխատանքի չէր հաճախել, աշխատանքային իր պարտականությունները չէր կատարել, իսկ նրա անվամբ դուրս գրված շուրջ 2 մլն 700 հազար դրամ աշխատավարձը տնօրեն Ն. Հովհաննիսյանը յուրացրել էր:
Վարդենիսի ոստիկանները պարզել էին նաև, որ 2017 թ.-ի նոյեմբերին տնօրենը նույն դպրոցում 24-ամյա Վարդան Ասոյանին հրամանագրել էր որպես կաթսայատան օպերատոր, սակայն Վ. Ասոյանը 2017 թ.-ի նոյեմբեր ամսից մինչև այս տարվա մայիսի 1-ը փաստացի աշխատանքի չէր հաճախել, իր պարտականությունները չէր կատարել, սակայն տնօրեն Ն. Հովհաննիսյանը նրա անվամբ դուրս էր գրել շուրջ 360 հազար աշխտավարձ և այն յուրացրել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հրավիրվել էին ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ Վ. Ասոյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
[b]Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Ն. Հովհաննիսյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0401947001574788921476556.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: