3108 դիտում
21:12 29-12-2018
«Տաշիր» հիմնադրամն ու ՀԷՑ–ը 15 բնակարան են կնվիրեն աղետի գոտու անօթևան բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրու բնակիչ Հեղինեն այս տարի Ամանորը ընտանիքի հետ կնշի նոր բնակարանում։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՀԷՑ–ի աջակցությամբ աղետի գոտու 15 ընտանիքներ այլևս չեն ապրի ժամանակավոր կացարաններում։
Հեղինեն Գյումրու «Մայր Հայաստան» թաղամասի տնակային ավանի վերջին բնակիչն է։ Հարակից տնակները վաղուց քանդվել են, բնակիչները նոր տուն են ստացել կամ գնել։ Հինգ հոգանոց ընտանիքի համար Մուշ երկու թաղամասում՝ նորակառույց շենքի առաջին հարկում, երեք սենյականոց բնակարան է գնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։
Հեղինեի ամանորյա երազանքն արդեն իրականություն է, իսկ հաջորդը աշխատանք գտնելն ու երեք երեխաների համար ապահով ապագա ստեղծելն է։
2016-ից սկսած ընկերությունը արդեն իսկ 15 բնակարան է ձեռք բերել Գյումրիի անօեթևանների համար, ևս 15-ը ձեռք կբերի 2019-ին աղետի գոտում տուժածների համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
16:59 06-04-2016
Կլուծվի աղետի գոտու անօթևան 183 ընտանիքի բնակարանային խնդիրը
3463 դիտում
15:27 27-04-2017
Այս տարի կլուծվի Աղետի գոտու անօթևան ևս 100 ընտանիքների բնակարանի խնդիրը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»