Վանաձորում 44-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Opel Astra մակնիշի 44 TT 442 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 151 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Օֆելյա Եղիկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխայի կյանքին և առոջղությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: