Դատարանը կալանավորել է ՌԴ և Լիտվայի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր Երևանում խուլիգանութուն կատարելուց հետո Բագրատաշենի անցակետով փորձել են լքել Հայաստանի տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը:
Նրանք կասկածվում էին խուլիգանություն կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետ Տ. Ավինյանին տեղեկացրել էր, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Մետոպոլիտենում: Անհայտ անձինք «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ էին արել, որի ժամանակ էլ քաղաքացին գնացքի միջից սեղմել էր արգելակման «Ստոպ» կոճակն ու արգելակել էր գնացքը:
Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել էր տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել էին պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել:
Բ. Սեդրակյանը տեղեկացրել էր նաև, որ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել ու Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Մետրոպոլիտենի աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ արարքը կատարողները հայտանբերվել էին:
Փետվարի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում մի քանի դիմակավորված անձինք ներկել են մետրոյի վագոնները և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ միմյանց հետ հաղորդակցվել են ռուսերեն:
Այդ մարդիկ փակել էին մետրոյի դիմացը և ինչ-որ բաներ էին նետել գնացքի վրա:
Այս օպերատիվ տեղեկությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ անհայտ անձինք քարեր են նետել մետրոյի ուղղությամբ, ինչի համար խոչընդոտ էր առաջացել և մետրոյի գնացքը չէր կարողացել տեղաշարժվել:
Կարճ ժամանակ անց Մետրոպոլիտենում էր օպերատիվ տեղեկություն ստացվել, որ 8-10 հոգի անցել են կայարանների միջանկյալ հատվածը, մագլցել պատի վրա, մոտեցել են մետրոյի գնացքին և սկսել խուլիգանական գործողություններ կատարել՝ ներկելով վագոնները:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի, Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ ճշտվել էր խուլիգանություն կատարողների իսկությունն ու գտնվելու վայրը և ԱԱԾ-ի ու ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ ՀՀ սահմանը հատելիս Բագրատաշեն անցակետում հայտնաբերել էին նշված անձինք և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն էին Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինը, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը:
Նշված անձինք բռնվել էին Բագրատաշենի սահմանային անցման կետում, երբ փորձել էին հատել ՀՀ սահմանը:
Բոլորը ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնից ներկայացվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել էին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Րադգինը սովորում է Մոսկվայի «МХПИ» քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։