119468 դիտում
14:27 31-12-2018
Փրկարար Ձմեռ պապիկների անակնկալ այցը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. երեխաները նվերները ստացան պատուհանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապու հագուստներով, այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները տանիքից հատուկ ճոպաններով, նվերներով բարձված պարկերով ծեծում էին պատուհանները և նորածինների մայրերին փոխանցում իրենց միջոցներով և իրենց կողմից գնված նվերներ:
Ծնողները անակնկալի են եկել, իսկ երեխաներն էլ ժպիտով էին դիմավորում փրկարար Ձմեռ պապիկներին:
Հիվանդանոցի ղեկավար կազմը իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարար Ձմեռ պապիկներին, ասելով, որ նման դեպք հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մանկահասակների մայրերը Ձմեռ պապիկներից իրենց նվերներն են ստանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար Ջմեռ պապիների անգվտանգությունը տեղում վերահսկում էին կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը, թիվ 15 ջոկատի հրամանատր Սերգեյ Բիձյանը:
Երեխաների մայրերն էլ, տեսնելով Ջմեռ պապիկներին, բոլորին դիմում էին «պատկեր»-ով:
Արդեն հիվանդանոցի բակում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը շամպայնով բարի ծառայություն մաղթեց փրկարարներին ու սահմանն անառիկ պահող հայ զինվորներին, ցանկացավ բարի ծառայություն և նշեց Մեծն Սևակի հայտնի խոսքը. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 439+
439+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
76934 դիտում
21:47 01-07-2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ