211652_close_icon
views-count4720 դիտում article-date 19:20 31-12-2018

Առաջնագծի 365 օրը. 2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն. ԱՀ ՊՆ

2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Անցնող տարվա ընթացքում կատարված հսկայածավալ ինժենարա-ամրաշիանական և առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով կահավորման աշխատանքների արդյունքում գրեթե իսպառ վերացել է հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ հունվարի 25-ի դեպքի, երբ ՊԲ հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից հավաստանշվել է ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ և հետ շպրտվել, տարվա ընթացքում հակառակորդը նմանատիպ քայլեր չի ձեռնարկել: Առաջնագծում տիրող հարաբերական հանգիստ իրադրությունն էլ ավելի է կայունացել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում, երբ կողմերի միջև ձեռք է բերվել սահմանային գոտում լարումն իջեցնելու և օպերատիվ կապ հաստատելու մասին պայմանավորվածություն: Այսպես՝ եթե մարտից մինչև օգոստոս ընկած ամիսներին ադրբեջանական զինուժը շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը, բացի հրաձգային զինատեսակներից, խախտում էր նաև տարբեր տիպի նռնականետերից, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում կիրառում էր միայն բացառապես հրաձգային զինատեսակներ: Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97.000 կրակոց` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև տարբեր տիպի նռնականետեր (25 արկ): 2018թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով՝ պատվով կատարելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության ու բնակչության խաղաղ կենսագործունեության ապահովման իրենց առաքելությունը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր