15161 դիտում
15:44 07-05-2018
Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:
«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:
Վերջին օրերին ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
5675 դիտում
19:09 14-07-2020
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն․ ԱՀ ՊՆ
7035 դիտում
19:04 26-07-2021
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են