30849 դիտում
11:52 02-01-2019
Տավուշի մարզում 27-ամյա քաղաքացուն մահացու հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով հետախուզվում է 40-ամյա համաքաղաքացին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի 8-րդ տանը հաշվառված 40-ամյա Հարություն Գևորգյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքում իր մոտ եղած ապօրինի հրազենով Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/31/1114130/?fbclid=IwAR3JZqXlrHdVmKHjGeTNsxkIB-mOXGP5x8S-L36EwOzMbnesuGjslJeepCs]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել էր Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: