46784 դիտում
17:48 29-11-2018
Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում նորատուսցի եղբայրներին հրազենային վնասվածք պատճառելու դեպքից. 33-ամյա կասկածյալը նրանց համագյուղացին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 28-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչից հետ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն էր տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Մհերյանը և «ձախ ծնկահոդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նրա եղբայրը՝ 30-ամյա Ամուր Մհերյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը,ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս գյուղի վարչական տարածքում Գ. և Ա. Մհերյանների հետ վիճաբանել է համագյուղացի, 33-ամյա Արտյոմ Անտոնյանը, ով հրազենային վնասվածքներ է պատճառել եղբայրներին և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Նույն օրը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, նշված Mercedes-ը կանգնեցրել են, որից հետո կասկածյալ Ա. Անտոնյանը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի, իսկ ոստիկանները նրա Mercedes-ի միջից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 47-ամյա Օնիկ Տեր-Գասպարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մ Mercedes-ն էլ տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/28/1111316/?fbclid=IwAR29fLEwMjPTEjRAlu-394zYzoK-WAAwsP4t1II5YPziVAC2v9R57yes1Zk]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզից:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար Գեղարքունիքի մարզի ոստիկանները, մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, պարզել էին վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը:
Ֆոտոլրագրողը Գեղարքունիքի մարզից հայտնում էր, որ Մարտունու ոստիկանները՝ Մարտունու ոստիկանապետ Ա. Մելքոնյանի գլխավորությամբ դեպի Մարտունի ընթանալիս ճանապարհին նկատել էին Mercedes մակնիշի 34 AV 987 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի լուսարձակի մեջ խրված էր եղել փայտե մահակ:
Ոստիկանները, լուրջ կասկած ունենալով, կանգնեցրել էին նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել ոստիկանների օրինական կանգառ ազդանշանին: Սկսվել էր հետապնդումը և արդեն Լիճք գյուղ չհասած, ոստիկանները կարողացել էին պրոֆեսիոնալ ձևի չեզոքացնել փախուստի դիմած Mercedes-ի վարորդին, որից հետո ավտոմեքենայի միջից մեկը դուրս էր եկել և դիմել փախուտի, իսկ մեկին Մարտունու ոստիկանապետը կարողացել էր «կալմեջ անել»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ, երբ ոստիկանապետը «կալմեջ էր արել» նրան, նա փորձել էր գաղտնի իր մոտ եղած հրազենը դեն նետել, սակայն դա չէր վրիպել ոստիկանների աչքից ու հայտնաբերել էին զենքը: Mercedes–ի դիմապակու և կողային ապակու վրա կային վնասված հետքեր, իսկ հետևի նստատեղին էլ հայտնաբերվել էր սև փայտե մահակ (բիտա):
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)