211652_close_icon
views-count123765 դիտում article-date 14:21 03-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. էլեկտրացանցի փնթի աշխատանքի արդյունքում մի քանի տներ կրակի են մատնվել. բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ. խնդրին տեղյակ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչև հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները, սակայն անզոր են եղել կրակը շուտ մարելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերը և ողջ գույքը մեծամասամբ վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Էս խնդիրը տարիներ շարունակ եղել է: Կրակի պատճառը էլեկտրացանցի վայ-չինովնիկների փնթի ձևի աշխատանքն է: Մեռանք ասելով, որ այդ էլեկտրալարերը պետք է ճիշտ ձևի մոնտաժեն, ամեն տան վրայով էնքան լար է անցնում, որ ասես սարդոստայն լինի: Մի թեթե քամի է լինում, լարերը կպնում են իրար ու հրդեհն ապահոված է: Մի քանի օր առաջ էլ էր այդ պատուհաս դարձած լարերի պատճառով հայ-հայ կրակ էր կպնելու, բայց լավ է, թաղի բնակիչները շուտ նկատեցին ու դեմն առան: Չկա երաշխիք, որ նույն վիճակը նորից չի կրկնվի, քանի որ էս թաղամասում տեղադրված բոլոր էլեկտրասյուները պատրաստի ռումբ են մեր գլխին: Դրա դեմը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը գոնե այս դեպքից հետո առնի, միջոցներ ձեռնարկեն, ու պատուհաս դարձած լարերը վերացնեն: Իսկ դրա հնարավորությունները «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն ունի»: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով հանձնարարել է, որպեսզի նշված վայր ժամանեն քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները, որպեսզի բնակիչները զգան, որ իրենք միայնակ չեն, քաղաքային իշխանությունները գոնե այս դեպքում թիկունք կկանգնեն բնակչին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր