211652_close_icon
views-count9481 դիտում article-date 16:05 29-05-2023

Արտաշատի քաղաքապետարանի անգործության ու փնթի աշխատանքի արդյունքում բնակիչները հայտնվել են համաճարակի վտանգի առջև, իսկ պատասխանատուները տեղում միայն  դոփում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

5 ամիս է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցում: Այն շինհրապարակ է հիշեցնում, բայց այդ աշխատանքների ավարտն այդպես էլ չի երևում: Փողոցն ասֆալտելու համար դեռ հունվարի վերջին եկել են քանդել: Ու մինչև հիմա գործը գրեթե առաջ չի գնում: Բնակիչներն արդեն չեն հավատում, որ մի օր իրենց փողոցը բարեկարգ կլինի: Բայց սա հիմնական ու գլխավոր խնդիրը չէ:

Ամիսներ շարունակ բնակիչները բողոքել ու բողոքում են մաշված կոյուղատարերից: 60 տարի առաջ կառուցված կոյուղագիծն այլևս շահագործել չեն կարողանում: Դիտահորերը արագ են լցվում ու ողողում ամբողջ փողոցը: Օգնության են գալիս «Վեոլիա Ջրի» աշխատակիցները: Բայց խցանումը բացելուց հետո կարճ ժամանակ անց նորից նույն է:

Հավաքվածները կարծում են, որ աշխատանքները սխալ հերթականությամբ են արվում: Նախ պետք է կոյուղագծերը փոխեն, որից հետո միայն բարեկարգեն փողոցը: Սակայն բողոքներին ի պատասխան Արտաշատի քաղաքապետարանի ներկայացուցիչը բնակիչներին հայտնել է, որ կոյուղատարերը փոխելու համար ֆինանսական միջոցներ չկան, իրենք պետք է գնեն խողովակները: Քաղաքացիներն էլ դիմել են «Վեոլիա Ջուր»: Այնտեղից էլ հայտնել են, որ խողովակները իրենք կտան: Բայց անգամ այդ դեպքում սայլը տեղի չի շարժվել մինչև օրս: Փոխարենը որոշել են փողոցն ասֆալտել ու դա էլ են կիսատ թողել:

Հիմա Լուսինյան փողոցում այնպիսի վիճակ է, որ ոչ տաքսի է գնում, ոչ էլ անգամ՝ շտապօգնությունը: Փոխարենը՝ ջրահեռացման համար փորված փոսերն են գլխացավանք դարձել բնակիչների համար:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Դեպքեր են եղել, որ երեխաներն են ընկել այդ փոսը»: 

Հավաքվածները մյուս փողոցներն են ցույց տալիս, ասում են․ «Դրանք ասֆալտելուց առաջ բոլոր խողովակները կարգի են բերել, որից հետո միայն կարճ ժամանակում բարեկարգել ճանապարհը:

Եթե խնդիրը հրատապ ձևով չլուծվեց, այս փողոցում գարշահոտության հետևանքով չի բացառվում՝ համաճարակը գլուխ բարձրացնի։ Էլ չենք ասում, որ եթե հանկարծ գիշերով մարդ վատանա ու զանգենք շտապօգնություն, սկորին գալիս ա, բայց խեղճ բժշիկները չեն կարողանում ավտոմեքենայով մոտենալ։ Հիվանդին պատգարակով, իրենց կյանքը վտանգելով, տեղափոխում են հիվանդանոց։ Բա սա կյանք ա՞։

Արարատի մարզպետը, Արտաշատի քաղաքապետը իրենց կաբինետների չինովնիկների հետ կապրեի՞ն էս տեսակ փողոցում։ 1 րոպե անգամ չէի՛ն ապրի։

Դե իրենք սովոր են, որ պետք է ճեմեն պուրակում, կաբիենտներում պետք է քայլեն խալու վրայով։ Իրենց շատ պե՞տք է քարե դարում շրջեն։ Էս ամենին 1 անուն միայն կարող ենք տալ․  Արարատի մարզպետարանի ու Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնյանենրի անփութության հետևանքով՝ քարե դարում ենք ապրում։ Երևի թե՝ Մարս մոլորակում ավելի ապահով կլիներ, քան Հայաստանի հնամենի մայաքաղաքներից մեկի՝ Արտաշատի գրկում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր