19739 դիտում
13:20 04-01-2019
Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին. սրահից հափշտակել են 2 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։
Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արման Թադևոսյանը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայացվել է իր՝ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թադևոսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, գողի կամ գողերի թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: