3910 դիտում
22:32 04-01-2019
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածին՝ գետնաբուք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածին գետնաբուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
***
Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝
1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
Հունիսի 30-ին, ժամը 08:30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:
***
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝
1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
13:26 06-01-2019
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
3225 դիտում
21:55 06-01-2019
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
6854 դիտում
10:31 04-01-2019
Ապարանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից