Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքացուն. Ամերիկայի Ձայն
Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին զինվորական Փոլ Ուելանի նկատմամբ։
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե 48-ամյա Ուելանը ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ ՝՝լրտեսական գործունեություն ծավալելու պահին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4729270.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Ուելանը Միացյալ Նահանգներում աշխատում է որպես ավտոմասեր մատակարարող ՝՝Բորգ Ուորներ՛՛ ընկերության անվտանգության հարցերով տնօրեն։
Նրա ձերբակալությունը ոմանք համարում են Մարիա Բուտինային ձերբակալելու փաստով պատասխան քայլ։ Վերջինս ԱՄՆ-ի դատարանում, դատախազների հետ համաձայնության արդյունքում, ընդունել է իր դեմ հարուցված մեղադրանքը։
Բուտինային մեղադրում են Միացյալ Նահանգներում ազդեցության ոլորտ ստեղծելու գաղտնի գործունեություն ծավալելու մեջ։