Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնումէ RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 4 հոգի վիրավորվել են:
Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում:
Ըստ նախնական տեղեկություներոի՝ ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց 2 խմբի միջև վեճի հետևանքով: