Մոսկվայում հայտնվել է Վլադիմիր Պուտինին «նվիրված» օծանելիք
Նշենք, որ Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բացվել է ռուսական Leaders ընկերության տաղավարը, որտեղ վաճառվում են տղամարդու «Number one» և կանացի «Russian woman» բույրերը: Օծանելիքի շշերի վրա պատկերված է պետության ղեկավարի կիսադեմը և Ռուսաստանի զինանշանը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կանացի և տղամարդու բույրերը, որոնք ստեղծվել են՝ ոգեշնչվելով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինով, Մոսկվայում հայտնվել են վաճառքում, հաղորդում է Ria Novosti-ն: Կրեմլում հաղորդել են, սակայն, որ չեն համաձայնել կոմերցիոն նպատակներով ՌԴ նախագահի անունն օգտագործելու համար:
«Ոչ, ոչ ոք չի հաստատել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Տղամարդու բույրը համեմված է փայտային ու ցիտրուսային նոտաներով, իսկ կանացին՝ փայտային և ծաղկային: 19 հազար ռուբլով հնարավոր է ձեռքբերել օծանելիքի 100մլ տարողությամբ շիշը փայտե նվեր-տուփով, իսկ սովորական շշի արժեքն է 10 հազար ռուբլի: