Դերասան Քրիստիան Բեյլն իր «Գլոբուս» մրցանակի համար շնորհակալություն է հայտնել սատանային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան դերասան Քրիստիան Բեյլը, որը «Երաժշտական և երգիծական ֆիլմի լավագույն դերասան» նոմինացիայում «Ոսկե Գլոբուս» մրցանակի է արժանացել, իր երախտիքի խոսքում շնորհակալություն է հայտնել սատանային: Մրցանակը Բեյլը ստացել է «Իշխանություն» ֆիլմում ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնի-կրտսերի դերի համար:
«Շնորհակալ եմ, սատանա, որ ինձ ոգեշնչել ես այս դերը խաղալու համար», ասել է Բեյլը: Դերասանը նաև ընդգծել է, որ իրեն հաջողվել է մարմնավորել Չեյնիին նույնքան կտրուկ, որքան՝ վավերագրական տեսանյութերի մեծամասնությունում. դա նշել են նաև կինոքննադատները:
Թեպետ մրցանակաբաշխության արարողության մասնակիցները ծիծաղել են Բեյլի կատակի վրա, սակայն Դիկ Չեյնիի դուստրը՝ կոնգրեսմեն Լիզ Չեյնին իր սոցցանցի էջում 2008թ. մի հոդվածի հղում է տեղադրել, որտեղ Բեյլին մեղադրում են մոր ու քրոջ հանդեպ բռնություն կիրառելու մեջ: «Երևի սա էլ է նրան ոգեշնչել Սատանան», մեկնաբանել է Լիզ Չեյնին: