211652_close_icon
views-count59687 դիտում article-date 22:06 07-01-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. դպրոցի տնօրենի պատճառով 27-ամյա աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել. նրան փրկել են ոստիկանները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարզերից մեկի գյուղի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Ղ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, ոչ միայն դեմ է նրանց ամուսնությանը, այլև նվաստացնում, հայհոյում և սպառնում է իրեն, այդ իսկ պատճառով աղջիկը ցանկացել է իր կյանքին վերջ տալ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Նարեկ Մ.-ն Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր