118132 դիտում
16:33 10-06-2018
Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո փորձում էր ինքնասպան լինել. նրան փրկել են ոստիկաններն ու փրկարարները
Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում՝ չգիտես ինչու, փորձում էր վերջ տալ իր կյանքին։
Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
64153 դիտում
20:08 07-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հետ վիճելուց հետո ինքնավնասում է կատարել. ժամանել են փրկարարները՝ հոգեբանի հետ