3957 դիտում
10:39 08-01-2019
Սիրիայից զորքերի դուրսբերումը ԱՄՆ-ի մարտավարության փոփոխումն է ԻՊ-ի ու Իրանի դեմ պայքարում. Մ. Փոմպեո
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև Իրանին հակազդելու հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tass-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վերջինիս խոսքով՝ դեպի Մերձավոր Արևելքի երկրներ իր առաջիկա ուղևորության ընթացքում ինքը դաշնակիցներին ու գործընկերներին կհավաստիացնի, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը չի փոխվել:
«Ոչ մի կարգի փոփոխություններ չկան այն բանում, ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում խալիֆաթին կամ ԻՊ-ին պարտության մատնելու մեր տրամադրվածությանը, չի փոխվել մեր մարտավարությունը Իրանին հակազդելու հարցում»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առաջվա պես նպատակամիտված է այն բանին, որ վերջ դնի Իրանի թշնամական ազդեցությանը»:
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
14:51 15-03-2016
Իրանի ԱԳՆ-ն դրական է որակել Սիրիայից ռուսական զորքի դուրսբերումը
1680 դիտում
12:17 28-03-2019
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ. Փոմպեո
703 դիտում
21:37 16-09-2024
ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից
Այս բաժնից
571 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN