1683 դիտում
12:17 28-03-2019
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ. Փոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կապված են Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվության հետ, հայտնում է [url=https://www.bbc.com/russian/news-47725395]BBC[/url]-ն:
«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ ես կկարողանամ հայտարարել ևս մի շարք միջոցների մասին, որոնք մենք միասին կընդունենք»,- ասել է Փոմպեոն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Փոմպեոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կկարողանա, ի պատասխան Ուկրաինայում իրականացվող գործողությունների, Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցների մասին հայտարարել արդեն ապրիլի 3-4-ին, երբ Վաշինգտոնում կկայանա դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գագաթնաժողովը: Թե հատկապես ինչ միջոցներ է պլանավորվում սահմանվել, պետքարտուղարը չի ճշտել:
Նմանատիպ նյութեր
3957 դիտում
10:39 08-01-2019
Սիրիայից զորքերի դուրսբերումը ԱՄՆ-ի մարտավարության փոփոխումն է ԻՊ-ի ու Իրանի դեմ պայքարում. Մ. Փոմպեո
1314 դիտում
13:37 05-09-2015
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի դեմ
3742 դիտում
09:44 31-12-2015
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի մասնակիցների դեմ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը